ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վարչապետ. Գագիկ Ծառուկյանը գալի՞ս է քաղաքականություն, թե՞ ոչ՝ իր խնդիրն է

Վարչապետ. Գագիկ Ծառուկյանը գալի՞ս է քաղաքականություն, թե՞ ոչ՝ իր խնդիրն է
06.12.2016 | 17:38

Գագիկ Ծառուկյանը գալիս է քաղաքականություն, թե ոչ, դա իր խնդիրն է, որևէ մեկը մյուսի փոխարեն չի կարող որոշել՝ ինքը իրավունք ունի՞ մտնել քաղաքականություն, թե՞ ոչ՝ դեկտեմբերի 5-ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիտարկմանը, թե նախորդ անգամ այդպես չեղավ, ՀՀԿ-ից պարտադրեցին հեռանալ քաղաքականությունից, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Դե անցած անգամ այդպես չեղավ, բայց անցած անգամ հարցը ի՞նձ եք տվել: Ես պատասխանում եմ հարցին, թե ինչպես եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին: Պատասխանում եմ, վերաբերվում եմ շատ հանգիստ»: Վարչապետի խոսքով, ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, բայց «անձնական հանդիպումների ժամանակ այդ հարցը չեն քննարկում»:

Նա հրաժարվեց ասել, թե ինչ հարցեր է քննարկում Ծառուկյանի հետ հանդիպումների ժամանակ:

Դիտվել է՝ 2110

Մեկնաբանություններ